Քաղաքական

03.10.2017 14:33


Երանոսի գյուղապետը հրաժարական է ներկայացրել

Երանոսի գյուղապետը հրաժարական է ներկայացրել

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի ղեկավար Ապետնակ Մովսեսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն՝ խնդրելով դադարեցնել իր լիազորությունները առողջական ոչ բավարար վիճակի պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Երանոս համայնքի ավագանին, քննարկելով եւ հարգելով Ապետնակ Մովսեսյանի դիմումը՝ այն ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետարան:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշանակել է Երանոս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Նույն աղբյուրի համաձայն՝ Երանոսի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել համայնքի ավագանու անդամ, թիվ 2 միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետի տեղակալ Սաշա Բավեյանը:

Երանոս համայնքի ղեկավարի ընտրության օրը պարզ կդառնա հարցը ՀՀ կառավարությունում հարցը քննարկելուց հետո:

Ապետնակ Մովսեսյանը Երանոս համայնքը ղեկավարել է 2012 թվականից:

Այս խորագրի վերջին նյութերը