Լիտվայի խորհրդարանը քվեարկությամբ մերժեց ԿԳԲ-ի հետ համագործակցած կամ, ավելի հասկանալի ասած, Գործ Տվողների ցուցակները հրապարակել, այսինքն՝ Լիտվան, իսկ դրանից առաջ նաև Լատվիան, մերժում են Լյուստրացիան:
Հայաստանում ևս նման կոչեր են հնչում, և եթե Հայաստանի երեք նախագահները դրան դեմ էին, ապա արևմտամետ Լատվիայի և Լիտվայի խորհրդարանների այդ պահվածքը տարօրինակ է:
Փորձենք մի քանի տարբերակներ առաջարկել Լյուստրացիայի մերժման պատճառների մասին:
Տարբերակներ ----------------------
1. Մարդասիրական: Տասնյակ հազարավոր մարդիկ համագործակցել են ԿԳԲ-ի հետ, և նրանց անունները հրապարակելով՝ նրանք և նրանց ընտանիքների անդամները հանրային պարսավանքի կենթարկվեն:
2. Այդ երկրների խորհրդարաններում և կառավարությունում կան բազմաթիվ նախկին ԿԳԲ-ի գործակալներ, որոնք, բնականաբար, դեմ են այդ ցուցակների հրապարակմանը:
3. ԿԳԲ-ի նախկին գործակալների մեծ մասն այժմ այդ երկրների ծառայությունների գործակալներն են և նրանց ցուցակները հրապարակելով՝ գործող անվտանգության ծառայությունները կզրկվեն իրենց գործող ցանցի մի զգալի մասից (գուցե ամենափորձառուներից), իսկ որպես դրա հետևանք՝ ոչ ոք չի ցանկանա գործակալ անդամագրվել արդեն ներկայիս ծառայություններում: Անգամ հիտլերյան Գերմանիայի գործակալների ցուցակները Արևմուտքը և Սովետական Միությունը միմյանց մեջ կիսեցին ու շարունակեցին նրանց օգտագործել:
4. Հրապարակելով գործակալների ցուցակները՝ Լատվիան և Լիտվան կզրկվեն իրենց բազմաթիվ ազգային հերոսներից (քաղաքական և կրոնական առաջնորդներ, մշակույթի գործիչներ, դիսիդենտներ և այլն), որոնց մի զգալի մասը կարող է պարզվել, որ եղել են ԿԳԲ-ի գործակալներ, այդ թվում նաև՝ քաղբանտարկյալներ, ժողովրդական ճակատների առաջնորդներ, ներկայիս ղեկավարներ և այլն: Որպես արդյունք՝ կսկսեն փողոցների անունների փոփոխությունները, արձանների տապալումը, ինչը նաև մեծ գումար կնստի բյուջեի վրա:
5. Ցուցակները շատ կարևոր են իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամներին վերահսկելու համար՝ ունենալով նման շանտաժի գործիք: Այսինքն, կառավարվող քաղաքական թիմեր ձևավորելու համար այդ ցուցակները անգնահատելի գործիք են այդ կուսակցությունների ղեկավար մարմինները վերահսելի դարձնելու համար:
Թվարկված որ կետերին եք համաձայն
Լիտվայի խորհրդարանը քվեարկությամբ մերժեց ԿԳԲ-ի հետ համագործակցած կամ, ավելի հասկանալի ասած, Գործ Տվողների ցուցակները հրապարակել, այսինքն՝ Լիտվան, իսկ դրանից առաջ նաև Լատվիան, մերժում են Լյուստրացիան:
Հայաստանում ևս նման կոչեր են հնչում, և եթե Հայաստանի երեք նախագահները դրան դեմ էին, ապա արևմտամետ Լատվիայի և Լիտվայի խորհրդարանների այդ պահվածքը տարօրինակ է:
Փորձենք մի քանի տարբերակներ առաջարկել Լյուստրացիայի մերժման պատճառների մասին:
Տարբերակներ
----------------------
1. Մարդասիրական: Տասնյակ հազարավոր մարդիկ համագործակցել են ԿԳԲ-ի հետ, և նրանց անունները հրապարակելով՝ նրանք և նրանց ընտանիքների անդամները հանրային պարսավանքի կենթարկվեն:
2. Այդ երկրների խորհրդարաններում և կառավարությունում կան բազմաթիվ նախկին ԿԳԲ-ի գործակալներ, որոնք, բնականաբար, դեմ են այդ ցուցակների հրապարակմանը:
3. ԿԳԲ-ի նախկին գործակալների մեծ մասն այժմ այդ երկրների ծառայությունների գործակալներն են և նրանց ցուցակները հրապարակելով՝ գործող անվտանգության ծառայությունները կզրկվեն իրենց գործող ցանցի մի զգալի մասից (գուցե ամենափորձառուներից), իսկ որպես դրա հետևանք՝ ոչ ոք չի ցանկանա գործակալ անդամագրվել արդեն ներկայիս ծառայություններում: Անգամ հիտլերյան Գերմանիայի գործակալների ցուցակները Արևմուտքը և Սովետական Միությունը միմյանց մեջ կիսեցին ու շարունակեցին նրանց օգտագործել:
4. Հրապարակելով գործակալների ցուցակները՝ Լատվիան և Լիտվան կզրկվեն իրենց բազմաթիվ ազգային հերոսներից (քաղաքական և կրոնական առաջնորդներ, մշակույթի գործիչներ, դիսիդենտներ և այլն), որոնց մի զգալի մասը կարող է պարզվել, որ եղել են ԿԳԲ-ի գործակալներ, այդ թվում նաև՝ քաղբանտարկյալներ, ժողովրդական ճակատների առաջնորդներ, ներկայիս ղեկավարներ և այլն: Որպես արդյունք՝ կսկսեն փողոցների անունների փոփոխությունները, արձանների տապալումը, ինչը նաև մեծ գումար կնստի բյուջեի վրա:
5. Ցուցակները շատ կարևոր են իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամներին վերահսկելու համար՝ ունենալով նման շանտաժի գործիք: Այսինքն, կառավարվող քաղաքական թիմեր ձևավորելու համար այդ ցուցակները անգնահատելի գործիք են այդ կուսակցությունների ղեկավար մարմինները վերահսելի դարձնելու համար:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից