Ուժային կառույցների միջամտությունը հնարավոր բոլոր ոլորտներ Ջավախքում դարձել է սովորական երևույթ
Ջավախքի Գումբուրդու գյուղի՝ հայկական խաչքարի տեղադրման հետ կապված միջադեպը մոտավորապես այսպիսի նախապատմություն ունի։ Գումբուրդոյի Սուրբ Համբարձման եկեղեցին (10-րդ դար) դեռևս համարվում է վիճելի եկեղեցի։ Հայ Առաքելական եկեղեցին համարում է հայկական, իսկ Վրաց ուղղափառ եկեղեցին՝ վրաց քաղկեդոնական։ Տեղի բնակիչները տևական ժամանակ է՝ ցանկանում են տեղադրել հայկական խաչքար եկեղեցու բակում, ու ինչ-ինչ պատճառներով վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվում։ Ու խաչքարը որոշում են տեղադրել հենց այսօր։ Ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները ժամանում են խափանելու խաչքարի տեղադրումն ու առաջանում են բախումներ։
Ուժային կառույցների միջամտությունը հնարավոր բոլոր ոլորտներ Ջավախքում դարձել է սովորական երևույթ։ Տպավորությունն այնպիսին է, որ խաչքարը տեղադրելու անկեղծ մղումները որոշ ուժեր փորձում են վերածել կոֆլիկտի ու սադրանքի։ Հիմա պետք է անել ամեն ինչ բախումներից խուսափելու համար, խաչքարի տեղադրման համար փորձել վերջնական պայմանավորվել ու տեղադրել խաղաղ պայմաններում։ Այդ բախումները միայն ձեռք է տալիս այն ուժերին, որոնք հայերի և վրացիների, ինչպես նաև Ջավախքի բնակչության ու Վրաստանի կենտրոնական իշխանության հարաբերությունների վատթարացումից ստանում են դիվիդենտներ։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից