Քաղաքական

02.10.2017 17:45


ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին այցն է կատարելու տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին այցն է կատարելու տարածաշրջան

Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին:

Այս մասին հաղորդում է Երևանում ԱՄՆ դեսպանությունը, հավելելով, որ տարածաշրջանում գտնվելու ընթացքում Շեֆերը, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կմասնակցի նաև բարձր մակարդակի հանդիպումների:

«ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Պրն․ Շեֆերը, որպես ԱՄՆ համանախագահ, պաշտպանում է մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի եռանախագահների շրջանում, այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը