Կարծիք

02.10.2017 13:23


Եկեղեցին հայոց պետությանը դիտում է իրեն մրցակից

Եկեղեցին հայոց պետությանը դիտում է իրեն մրցակից

Ամենահեղինակավոր հայ եկեղեցականներից մեկը՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասում է. «Պետությունը պարտավոր է զորացնել Հայոց Եկեղեցին, որովհետև պետականության կորստի պայմաններում պետք է լինի մեկը, որ տեր կանգնի ժողովրդին: Չի կարելի այնքան երազական լինել՝ մտածելով, որ Հայաստանի Հանրապետությունը հավիտենական է...»:

Հայ կաթոլիկների որոշ առաջնորդներ, այդ թվում՝ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, չեն հավատում հայոց պետականության գոյությանը և գտնում են, որ հայերը պետք է լինեն ցանցային կառույց՝ ուժեղ համայնքներով, պետականության վրա այսքան ռեսուրս ծախսելն անարդյունավետ է, որովհետև այն մի օր վերանալու է:

Ինչու՞ են հայազգի բարձրաստիճան հոգևորականններն այսքան թշնամացել հայոց պետականությանը: Մի պարզ պատճառով՝ հայոց պետականության բացակայության դեպքում հայերի անունից հիմնականում նրանք են հանդես գալիս: Հայոց պետականության բացակայության դեպքում եկեղեցին ժողովրդից ավելի շատ հարկ հավաքելու հնարավորություն է ունենում: Մի խոսքով, եկեղեցին հայոց պետությանը դիտում է իրեն մրցակից, դրա համար էլ պատմության տարբեր փուլերում հանդես է եկել հայոց պետականության կործանողի դիրքերից կամ օտար կայսրություններին օգնել է կործանել հայոց պետականությունը:

Հայոց պետականությունը եղել է, երբ չկար եկեղեցին և հայոց պետականությունն էլի լինելու է, երբ չի լինի եկեղեցին: Համայնքային կյանքի փառաբանումը, հայությունը համայնքներով կազմակերպելու պրակտիկան, օտար երկրներում հայապահպանության փորձերը երկարաժամկետ կտրվածքով դատապարտված են ձախողման: Հայությունը միայն մի եղանակ ունի պահպանվելու՝ հայոց պետականության անընդհատ հզորացումը և հայրենադարձությունը Սփյուռքում որպես հիմնական գաղափար սերմանելը:

Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը