Աջապահյանը ասել է, որ ապագայում հայկական պետությունը կարող է չլինել, սակայն եկեղեցին կմնա: Այս միտքն առաջին անգամ չէ, որ հայտնում են եկեղեցականները: Գուցե դա է եկեղեցաշինության ահռելի ծավալների պատճառը` պատրաստվում են պետության անկմանը:
Դեռ տարիներ առաջ եմ այդ տեսակետը լսել տարբեր եկեղեցականներից: Իրենցից մեկն ինձ ասաց, որ պետությունն անցողիկ է, իսկ եկեղեցին հավերժ է (խոսքը հայկական եկեղեցու և պետության մասին է): Սա խորքային համոզմունք է, որը սկսեց արմատանալ 8-րդ դարի կաթողիկոս Հովհաննես Օձնեցուց:
Այսօրվա եկեղեցու (ինչպիսին, որ այն կա հիմա) իրական հիմնադիրը հենց Օձնեցին է, երբ նա զիջեց աշխարհիկ իշխանությունը արաբներին եկեղեցու գերիշխանությունը պահպանելու համար, այսինքն՝ հիմք դրվեց ազգ-եկեղեցի հասկացությանը:
Դա է հայ և վրաց եկեղեցիների իրական տարբերությունը: Վրաստանի Սահմանադրությամբ իրենց եկեղեցին ունի բացառիկ դեր Վրաստան պետության տարածքում, իսկ մեր Սահմանադրությամբ եկեղեցին այդ դերն ունի հայ ժողովրդի կյանքում` պետության մասին խոսք չկա: Դա է ազգային պետության մասին նրանց դավանաբանական մոտեցումների տարբերությունները:
Եթե շատ խորանանք, ապա այդ մոտեցումները բխում են Երրորդության մասին մեկնաբանությունների տարբերություններից, ինչն առանձին ու շատ բարդ խոսակցության թեմա է: Պատահական չէ, որ քաղքեդոնական եկեղեցիները պետության ստեղծման հիմք են դարձել, իսկ հակաքաղքեդոնական եկեղեցիների հետևորդները կորցրել են պետականությունը ու նրանց նախկին տարածքներում, մինչև այժմ, ծաղկում են քրիստոնեական, իսլամական և սինկրետիկ բազմաթիվ աղանդներ:
Իրականում աղանդ ենք կարող կոչել այն կրոնական ուղղությունները, որոնք ունակ չեն եղել դառնալ պետականության հիմք:
Պատրաստվում են պետության անկմանը
Աջապահյանը ասել է, որ ապագայում հայկական պետությունը կարող է չլինել, սակայն եկեղեցին կմնա: Այս միտքն առաջին անգամ չէ, որ հայտնում են եկեղեցականները: Գուցե դա է եկեղեցաշինության ահռելի ծավալների պատճառը` պատրաստվում են պետության անկմանը:
Դեռ տարիներ առաջ եմ այդ տեսակետը լսել տարբեր եկեղեցականներից: Իրենցից մեկն ինձ ասաց, որ պետությունն անցողիկ է, իսկ եկեղեցին հավերժ է (խոսքը հայկական եկեղեցու և պետության մասին է):
Սա խորքային համոզմունք է, որը սկսեց արմատանալ 8-րդ դարի կաթողիկոս Հովհաննես Օձնեցուց:
Այսօրվա եկեղեցու (ինչպիսին, որ այն կա հիմա) իրական հիմնադիրը հենց Օձնեցին է, երբ նա զիջեց աշխարհիկ իշխանությունը արաբներին եկեղեցու գերիշխանությունը պահպանելու համար, այսինքն՝ հիմք դրվեց ազգ-եկեղեցի հասկացությանը:
Դա է հայ և վրաց եկեղեցիների իրական տարբերությունը: Վրաստանի Սահմանադրությամբ իրենց եկեղեցին ունի բացառիկ դեր Վրաստան պետության տարածքում, իսկ մեր Սահմանադրությամբ եկեղեցին այդ դերն ունի հայ ժողովրդի կյանքում` պետության մասին խոսք չկա: Դա է ազգային պետության մասին նրանց դավանաբանական մոտեցումների տարբերությունները:
Եթե շատ խորանանք, ապա այդ մոտեցումները բխում են Երրորդության մասին մեկնաբանությունների տարբերություններից, ինչն առանձին ու շատ բարդ խոսակցության թեմա է: Պատահական չէ, որ քաղքեդոնական եկեղեցիները պետության ստեղծման հիմք են դարձել, իսկ հակաքաղքեդոնական եկեղեցիների հետևորդները կորցրել են պետականությունը ու նրանց նախկին տարածքներում, մինչև այժմ, ծաղկում են քրիստոնեական, իսլամական և սինկրետիկ բազմաթիվ աղանդներ:
Իրականում աղանդ ենք կարող կոչել այն կրոնական ուղղությունները, որոնք ունակ չեն եղել դառնալ պետականության հիմք:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից