Այսօր Սամվել Բաբայանի գործով դատական նիստն է շարունակվել (տեսանյութ, լրացված)
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ Ուսումնասիրվել են հեռախոսային գաղտնալսումները:
ԱԱԾ-ն ձայնագրել է 2017թ. մարտինՕՐՕ դաշինքի շտաբում Սամվել Բաբայանի և տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունները: Դատարանում Սամվել Բաբայանը հայտարարել է, որ այդ խոսակցությունները կապ չունեն առաջադրված մեղադրանքի հետ:
«Գործին չվերաբերող նյութերն ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ: Ընտրությունների վերաբերյալ խոսակցությունն ի՞նչ կապ ունի այս գործի հետ: Եթե իրական փաստերի հիմքով առաջնորդվեք, ես այստեղից հաստատ տուն պիտի գնամ»,-ընդգծել է նա:
Նշենք, որ դատարանում հրապարակված հեռախոսային խոսակցություններում «Իգլայի» մասին որևէ խոսք չի եղել:
Հիշեցնենք նաև, որ նախորդ նիստի ժամանակ հետազոտվել էին գործով իրեղեն ապացույցները․ դատարան էր բերվել նաև «Իգլա»-ի խողովակը։
Սամվել Բաբայանը դատարանում հայտարարել էր, որ դա զենք չի կարելի անվանել, որովհետև մարտկոց չունի և ընդամենը զինամթերքի մաս է:
-Սա զինամթերք չի կարող կոչվել: Չկա մարտկոցը, որը հաղորդում է էլեկտրականությունը: Եթե պուսկավոյ մեխանիզմը բերենք, միացնենք, սա չի կրակի, սա միայն տրուբայա, իրենից ոչ մի բան չի ներկայացնում: Սրան չագուճով էլ խփեն, կրակի վրա էլ դնեն, չի պայթի: Սա միայն ռազմամթերքի մի մասն է, սա ռազմամթերք չէ,-ասել էր Սամվել Բաբայանը։
Այսօր Սամվել Բաբայանի գործով դատական նիստն է շարունակվել (տեսանյութ, լրացված)
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ Ուսումնասիրվել են հեռախոսային գաղտնալսումները:
ԱԱԾ-ն ձայնագրել է 2017թ. մարտին ՕՐՕ դաշինքի շտաբում Սամվել Բաբայանի և տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունները: Դատարանում Սամվել Բաբայանը հայտարարել է, որ այդ խոսակցությունները կապ չունեն առաջադրված մեղադրանքի հետ:

7or.am