Աշխարհ

29.09.2017 09:01


«Դարի հարսանիքը»․ Նիկոլայ Բասկովը կնության է առնում Վիկտորյա Լոպիրյովային (տեսանյութ)

«Դարի հարսանիքը»․ Նիկոլայ Բասկովը կնության է առնում Վիկտորյա Լոպիրյովային (տեսանյութ)

Ռուսաստանի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովը և մոդել, հաղորդավար, 2018թ. Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան որոշել են պսակադրվել։ Անդրեյ Մալախովի հաղորդմանը հյուրընկալվելով՝ նրանք որոշ փակագծեր են բացել և պատմել են իրենց սիրո, առաջին պարի, երազանքների և հետագա ծրագրերի մասին։

Ռուսական էստրադայի աստղը Վիկտորյային ամուսնության առաջարկություն էր արել Գրոզնիում՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ներկայությամբ։

Հիշեցնենք նաև, որ հունիսին Լոպիրյովան կարճատև այց էր կատարել Հայաստան և իր հանգիստն անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

Իսկ սեպտեմբերին շնորհավորել էր Հայաստանի անկախության օրը:

Հենրիխ Մխիթարյանին ևՎիկտորյա Լոպիրյովային նաև նկատել էին Մոսկվայի ռեստորաններից մեկում ընթրելիս:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը