Լրահոս

11.01.2011 11:17


Կործանվել է թրքական ռազմական ուղղաթիռ, կա 5 զոհ

Կործանվել է թրքական ռազմական ուղղաթիռ, կա 5 զոհ

Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, Թուրքիայում ուսումնական ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել։ CNN հեռուստաընկերության փոխանցմամբ՝ դեպքը երկուշաբթի օրը տեղի է ունեցել Անկարա գավառի Սինջան բնակավայրում։

Ուղղաթիռը, որի մեջ եղել են սպան և չորս պրակտիկանտ ռազմական օդաչուները, օդանավակայանից ուղևորվել է ուսումնական թռիչքի։ Որոշ ժամանակ անց նրանց հետ կապն ընդհատվել է։ Մի քանի ժամ անց  երկրի զինված ուժերի երկու ուղղաթիռները, որոնք ուղևորվել էին՝ գտնելու անհետացած մեքենան, հայտնաբերել են դրա կործանման վայրը։

Ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը, վերջին տարիներին Թուրքիայում նմանտիպ դեպքեր հաճախ են տեղի ունենում, և դրանք հիմնականում կապված են լինում երկրի զինված ուժերի  ռազմական օդանավերի հետ։

 

Այս խորագրի վերջին նյութերը