Ինչու կալանավորվեց և ինչու ազատ արձակվեց Վազգեն Խաչիկյանը
Խարդախության և առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար 12 տարի ազատազրկման դատապարտված՝ սոցապնախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել: Նրան «նստացրել» էին 2012-ին:
Եթե հավատանք մեղադրանքին ու դատարանի որոշմանը, ապա յուրացման գումարի չափն անցնում էր կես միլիոն դոլարը:
Հայաստանում պետական պաշտոնյաների կողմից պետական գումարների յուրացումը եզակի երևույթ չէ: Թալանում են բոլորը՝ վերից վար: Միայն սրանց հարսանիք, կնունք, ծնունդները և ապրելակերպը արդեն ցույց են տալիս, թե ինչ չափերի թալանի հետ գործ ունենք: Քրեական օրենսգիրքն, ինչպես ասում են, լացում է հայ պաշտոնյաների համար:
Իշխանությունը տալիս է թալանի հնարավորություն, իսկ թալանն էլ, իր հերթին, հնարավորություն է տալիս է՛լ ավելի ամրապնդել իշխանությունը: Ստացվում է չարաբաստիկ շրջան:
Թալանում են բոլորը, բայց «նստում» են շատ քչերը: Վազգեն Խաչիկյանն այդ քչերից էր:
Մեզ մոտ մարդ չկա, ով կասկածի, որ կենսաթոշակային համակարգում նման յուրացում եղել է, բայց նաև մարդ չկա, ով հավատա, որ Խաչիկյանին դատել են, որպեսզի պայքարեն կոռուպցիայի դեմ:
Պարզ է, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետին կալանավորել էին ոչ թե յուրացման, այլ ուրիշ բանի համար: Եթե պետական միջոցների յուրացման համար մարդկանց դատեին, ապա այսօր մեր բանտերը պետք է լցված լինեին հարյուրավոր չինովնիկներով ու քաղաքական պաշտոն զբաղեցնողներով (մեզանում, ինչպես հայտնի է, «02» ոստիկանական հեռուստածրագրով ցույց են տալիս մանր հանցագործներին, իսկ լրատվական ծրագրերով՝ խոշորագույն հանցագործներին):
Խաչիկյանին, ըստ երևույթին, դատել են, քանզի նա խախտել է ՀՀ իշխանական համակարգի չգրված, բայց ամենահստակ գործող օրենքը, այն է՝ յուրացրել է գումարը, բայց վերև չի հասցրել կամ էլ հասցրել է, բայց ոչ այն չափով, ինչ չափով, որ վերևից նախապես ֆիքսած են եղել:
Հիմա Խաչիկյանին բաց են թողել, որովհետև այդպես են ուզեցել նույն վերևում:
Բոլորի համար էլ պարզ է, որ տվյալ դեպքում խոսքը արդար կառավարման կամ կոռուպցիայի դեմ պայքարի մասին չէ: Դե իսկ Խաչիկյանին, հայաստանյան իրողությունները հաշվի առնելով, կարելի է նույնիսկ անարդար կառավարման և կոռուպցիայի զոհ համարել:

Հայկ Ուսունց