Անհասկանալի է՝ Վրաստանն ինչո՞ւ է ուզում կիրառել այս փորձը
Վրաստանում նոր Սահմանադրություն են ընդունում։ Պառլամենտն արդեն ընդունել է սահմանադրական փոփոխությունները, որոնցում բավականին ուշագրավ դրույթներ կան՝ կապված ընտրական գործընթացների հետ։
Եվ այսպես, 2024 թվականից նախագահն ընտրվելու է ոչ ուղիղ քվեարկությամբ, այլ 300 ընտրիչների կողմից։ Այս կարգը սովորաբար կիրառվում է դաշնային կառուցվածք ունեցող երկրներում և անհասկանալի է՝ Վրաստանն ինչո՞ւ է ուզում կիրառել այս փորձը։
2020 թվականից պառլամենտական ընտրությունների նվազագույն շեմը 5 տոկոսի փոխարեն կլինի 3 տոկոս։ Այս փոփոխությամբ, փաստորեն, հնարավորություն է առաջանում, որպեսզի պառլամենտ անցնեն ավելի շատ քաղաքական ուժեր։ Բայց 2024 թվականի պառլամենտական ընտրություններին 5 տոկոս նվազագույն շեմը կպահպանվի, և ամենաուշագրավ դրույթը հենց այստեղ է, որ 5 տոկոս շեմը չհաղաթահարած ուժերի տոկոսները կգումարվեն ոչ թե պառլամենտ անցած բոլոր կուսակցությունների տոկոսներին՝ ըստ համամասնության, այլ ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությանը։ Վրաստանի նախագահը և որոշ շրջանակներ հատկապես այս դրույթը քննադատում են՝ համարելով ետքայլ ժողովրդավարությունից։
Վրաստանի նախագահն ունի վետոյի իրավունք և առաջիկայում պարզ կլինի Սահմանադրության վերջնական տարբերակը։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից