Քաղաքական

28.09.2017 12:01


Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել. 12 տարվա փոխարեն նա իր պատիժը կրեց 3 տարի

Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել. 12 տարվա փոխարեն նա իր պատիժը կրեց 3 տարի

Factor.am-ին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի կողմից ներման խնդրագրով ազատ է արձակվել Վանաձորի ՔԿՀ-ում իր պատիժը կրող Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը։

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ 261 միլիոն ՀՀ դրամ գույքի բռնագրավմամբ։ Վազգեն Խաչիկյանին և Սոցիալական ապահովության պետական ծառայության մի շարք աշխատակիցների մեղադրանք էր առաջադրվել առ այն, որ վերջիններս 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների։ Ըստ մեղադրանքի՝ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29 միլիոն ՀՀ դրամ գումար:

Ստացվում է՝ 12 տարվա ազատազրկման դատապարտված Վազգեն Խաչիկյանը պատիժը կրեց ընդամենը 3 տարի։

Այս խորագրի վերջին նյութերը