Լրահոս

27.12.2010 14:32


Գրականագետ. «Արտագաղթը զարհուրելի չափերի է հասել»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին' գրականագետ Դավիթ Գասպարյանը նշել է, թե այս տարվա ընթացքում Հայաստանումեղել են տեղաշարժեր և փոփոխություններ, և ընդհանրապես՝ 2010թ., ըստ նրա, եղել է լարված տարի։

-Ամենաահավոր բանը՝ որ արտագաղթը շարունակվում է, զարհուրելի չափերի է հասել։ Ժողովուրդն իր հայրենիքում պետք է ապահովված զգա իրեն։ Դժբախտաբար՝ չի զգում։ Այս խնդիրներն ամենամտահոգիչն են գրողի, գրական կյանքի, ընդհանրապես հանրային կյանքի համար,-ավելացրել է գրականագետը։

Իր խոսքի վերջում Դ. Գասպարյանը շնորհավորել է հայ ժողովրդի Ամանորը՝ գալիք՝ նապաստակի տարում մաղթելով տնտեսական և բարոյական հեղաշրջում։

Այս խորագրի վերջին նյութերը