Քաղաքական

28.09.2017 09:27


ՊԲ զորամասի հրամանատար․ «Արդեն մեկ ամսից ավելի է՝ խոշոր տրամաչափի զենքերից կրակոցներ չկան»

ՊԲ զորամասի հրամանատար․ «Արդեն մեկ ամսից ավելի է՝ խոշոր տրամաչափի զենքերից կրակոցներ չկան»

ՊԲ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Գեղամ Գաբրիելյանը հայտնել է, որ իրենց զորամասի պահպանությանը վստահված սահմանահատվածում այս պահին օպերատիվ-մարտավարական վիճակը հանգիստ է, արդեն մեկ ամսից ավելի է՝ խոշոր տրամաչափի զենքերից կրակոցներ չկան, տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:

«Այս պահին օպերատիվ-մարտավարական վիճակը հանգիստ է, լարվածություն չկա, արդեն մեկ ամսից ավելի է՝ խոշոր տրամաչափի զենքերից կրակոցներ չկան, խոսքը վերաբերում է հրանոթային, ականանետային, հակատանկային միջոցներին, ինչպես, ասենք, մայիս-հուլիս ամիսներին էր, թեև հանգիստ ասելով բնավ նկատի չունեմ ավտոմատի կամ դիպուկահարների կրակոցները, դրանք գրեթե ամեն օր են: Այս տարվա փետրվարին թշնամու ութ հոգուց բաղկացած դիվերսիոն հետախուզական փորձը կանխվեց. մեր զինվորները նկատել էին դիվերսանտներին ու առանց խուճապի մատնվելու, «թույլատրել» էին, որ խումբը մոտենա 50-70 մետր, և գիշերային նշանոցով խոցել: Հակառակորդը հինգ դիակ թողնելով՝ խուճապահար փախուստի էր դիմել»,– նշել է գնդապետը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը