Դավութօղլուն հերթական անգամ կապել է հայ-թրքական և ԼՂ բանակցային գործընթացները
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն, տարին ամփոփելով, անդրադարձել է հայ-թրքական հարաբերություններին։
Ինչպես գրում են թրքական լրատվամիջոցները՝ Դավութողլուն հայտարարել է, թե Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարող վերադառնալ այն վիճակին, երբ դեռ կնքված չէին հայ-թրքական արձանագրությունները։ Բայց ամենագլխավորը, նրա խոսքերով, ոչ թե սահմանների բացումն է, այլ դրանք բաց պահելը։
Միևնույն ժամանակ Դավութողլուն հիշեցրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացման հետ։
Նա նաև ավելացրել է, որ Թուրքիան դժվարությունների է հանդիպում ժողովրդավարացման ճանապարհին, իսկ Հայաստանը՝ թերի ժողովրդավարության պատճառով։