«Չենք ընդունի, որ այս տարածաշրջանի որևէ մասը դառնա բացառիկ ազդեցության գոտի»․ ԵՄ դեսպան (տեսանյութ)
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանի իշխանություններին հորդորում է չսպասել և հենց այսօրվանից նախապատրաստվել Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին։
Այսօր Արևելյան գործընկերության ծրագրի ապագային նվիրված քննարկման ժամանակ Սվիտալսկին անդրադարձավ Եվրամիություն-Հայաստան համագործակցության հեռանկարներին, ընդգծելով՝ վիզաների ազատականացման գործընթացը մեծ ձեռքբերում է։
«Այսօրվանից սկսեք ձեր ներքին նախապատրաստությունները, որովհետև Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկիր բազմաթիվ օրենսդրական և վարչարարական փոփոխություններ պետք է կատարի՝ անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու համար: Այնպես որ՝ ժամանակ մի կորցրեք և կատարեք ձեր տնային աշխատանքը, ու ես հուսով եմ՝ այդ պահը կգա: Իսկ այժմ եկեք աջակցենք վրացիներին և հաջողություն մաղթենք՝ վիզային ռեժիմի ազատականացումը ներդնելու հարցում, քանի որ դա լավ ազդեցություն կունենա Հայաստանի վրա»,- ասաց ԵՄ դեսպանը:
Նա հակիրճ անդրադարձավ նաև նոյեմբերին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրվելիք նոր համաձայնագրին, շեշտելով՝ Բրյուսելում դրական են տրամադրված․ «Ես հավատում եմ, որ Բրյուսելի գագաթնաժողովից Հայաստանի համար լավ լուրեր կստացվեն»:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում էլ նախատեսվում է Եվրամիության և Հայաստանի միջև Համափարպակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այն փոխարինում է նախկին՝ Ասոցացման համաձայնագրին, որի ստորագրումը, հիշեցնենք, տապալվեց Հայաստանի՝ ՌԴ ստեղծած Մաքսային միությանն անդամակցելու որոշման պատճառով:
Դեսպան Սվիտալսկին այսօր ընդգծեց՝ Հարևանության ծրագրի հանդեպ Եվրամիության հետաքրքրությունն աստիճանաբար աճում է, և դա նկատելի կլինի նաև գագաթնաժողովի ընթացքում։ Եվրամիության պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Բրյուսելը մեծ ուշադրությամբ է հետևում Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։ Սվիտալսկին անդրադարձավ նաև, իր բնորոշմամբ, «աշխարհաքաղաքական խաղերին», շեշտելով՝ ԵՄ-ն չի ուզում նման խաղերի մասնակիցը դառնալ:
Բայց իրենք նաև չեն ընդունի, որ «այս տարածաշրջանի որևէ մասը դառնա բացառիկ ազդեցության գոտի»։
«Մենք չենք ուզում, որ մեզ դիտարկեն որպես ոչինչ չտվող խաղի մեջ ներգրավված կողմ: Եվրամիությունը չի ուզում այդ խաղը խաղալ: Մենք նաև հստակորեն մերժում ենք Եվրոպան կամ աշխարհի ցանկացած այլ մասը բացառիկ ազդեցության գոտիների բաժանելու գաղափարը»,- ասաց Սվիտալսկին:

Մանրամասները՝ Ազատություն-ում։