Լրահոս

28.01.2010 09:42

Էդուարդ Շարմազանով. «ԵԽԽՎ նախագահի վերջին հայտարարությունը չափազանց անհաջող բենեֆիս է»

Էդուարդ Շարմազանով. «ԵԽԽՎ նախագահի վերջին հայտարարությունը չափազանց անհաջող բենեֆիս է»

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԵԽԽՎ, ազգությամբ թուրք, նորանշանակ նախագահ Մովլուդ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե «ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ԵԽԽՎ որոշումները պետք է կյանքի կոչվեն, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվացնի իր գործունեությունը, որպեսզի հակամարտությունը մոտ ապագայում լուծվի»՝ «7օր»–ին ասել է հետևյալը. «ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Թուրքիայի կառավարող կուսակցության ներկայացուցիչ Չավուշօղլուի վերջին հայտարարությունը չափազանց անհաջող բենեֆիս է նման բարձր պաշտոնում: Մյուս կողմից այն պարզորոշ ցուցադրում է Թուրքիայի' եվրոնկրտումների անհեռանկարայնությունը. դատեք ինքներդ' ԵԽԽՎ-ի նախագահը, նման հայտարարություն անելիս, առաջնորդվում է ոչ թե ԵԽԽՎ-ի սկզբունքներով ու անկողմնակալ լինելու բարձր արժեքներով, այլ' փորձում է ԵԽԽՎ-ն իր երկրի ու նրա դաշնակից Ադրբեջանի շահերին պատանդ դարձնել»:

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։