Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին հաստատել է Կառավարության որոշումը, որով Կոմիտաս Կարապետյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ԱՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Մեկ այլ հրամանագրով՝ Կոմիտաս Կարապետյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով։
Կարեն Սարգսյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցչի պաշտոնից:
Կարեն Եղիշյանն ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Հարութ Մնացականյանը նշանակվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:
Սպարտակ Թևոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ։
Սլավիկ Ասրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական:
Արցախում նոր նշանակումներ են կատարվել

7or.am