Քաղաքական

26.09.2017 11:57


Վրաստանի նախագահ. «Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար»

Վրաստանի նախագահ. «Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար»

Հայաստանն ակնկալում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Այս մասին սեպտեմբերի 25-ի, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Վրաստանի նախագահը մասնավորապես նշել է. «Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար: Մի բան հաստատ է, որ մեր՝ փոքր ազգերիս համար այդպիսի հակամարտությունները կարող են լինել կործանարար: Մենք աղոթում ենք տարածաշրջանի խաղաղության համար»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը