Քաղաքական

25.09.2017 14:15


Տեղի է ունեցել Սամվել Բաբայանի գործով դատական նիստը (լրացված, տեսանյութ)

Տեղի է ունեցել Սամվել Բաբայանի գործով դատական նիստը (լրացված, տեսանյութ)

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։

Հետազոտվել են գործով իրեղեն ապացույցները․ դատարան է բերվել նաև «Իգլա»-ի խողովակը։

Սամվել Բաբայանը դատարանում հայտարարել է, որ դա զենք չի կարելի անվանել, որովհետև մարտկոց չունի և ընդամենը զինամթերքի մաս է:

-Սա զինամթերք չի կարող կոչվել: Չկա մարտկոցը, որը հաղորդում է էլեկտրականությունը: Եթե պուսկավոյ մեխանիզմը բերենք, միացնենք, սա չի կրակի, սա միայն տրուբայա, իրենից ոչ մի բան չի ներկայացնում: Սրան չագուճով էլ խփեն, կրակի վրա էլ դնեն, չի պայթի: Սա միայն ռազմամթերքի մի մասն է, սա ռազմամթերք չէ,-ասել է Սամվել Բաբայանը։

Հաջորդ նիստին կուսումնասիրվեն Սամվել Բաբայանի հեռախոսային գաղտնալսումները:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում վկա Աշոտ Շուշանյանը հայտարարեց՝ իր նախաքննական ցուցմունքը գրել է քննիչի ճնշումներով ու թելադրանքով։

Ըստ նրա՝ ցուցմունքում տեղ են գտել փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Ըստ վկայի, քննիչն իրեն ստիպել է գրել, որ Բաբայանի հետ զրուցել են նաև Ղարաբաղ գնալու և Վրաստանից հրթիռ տեղափոխելու մասին։

«Քննիչը առավոտից իրիկուն դավադիտա արել․․․ ես էլ հիվանդ տղա եմ, կանտուզիա տարած․․․ առավոտից իրիկուն սոված-ծարավ պահելա, ասելա գրի,-պատմեց վկան,-եկավ էդ հրթիռը գրելու ժամանակ՝ ասի հրթիռ ես չեմ տեսել, ոչ էլ տեղյակ եմ, գրեմ ինչի՞ համար: Բա՝ հրթիռը գրականա, գրի: Դավադիտ անելուց հետո նադայել ընլնելուց բռնել եմ՝ գրել»:

Դատարանում վկա Աշոտ Շուշանյանը նաև ասաց՝ մինչ ինքը նախաքննական ցուցմունք էր տալիս, քննիչը հաճախ դուրս էր գալիս սենյակից, այնուհետև վերադառնալով՝ իրեն ստիպում գրել այս կամ այն դրվանգի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը