Քաղաքական

24.09.2017 20:48


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային հարցերով փոխզիջումային լուծումներ են ակնկալում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային հարցերով փոխզիջումային լուծումներ են ակնկալում

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման գլխավոր նպատակն էր ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակի քննարկումը, բանակցային գործընթացի ակտիվացման ուղիների ուսումնասիրումը և Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի՝ առաջիկա գագաթնաժողովին նախապատրաստվելը:

Համանախագահները նաև նշել են, որ ակնկալում են՝ այդ հանդիպումը կնպաստի վստահության խորացմանը և կողմերի քաղաքական կամքին՝ հակամարտության կարգավորման առանցքային հարցերով փոխզիջումային լուծումներ գտնելու գործում:

Համանախագահները հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ՝ տեղերում իրավիճակը, նաև խաղաղ կարգավորման գործընթացում վերջին իրադարձությունները քննարկելու և բարձր մակարդակով հաջորդ հանդիպմանը նախապատրաստվելու մասին տեղեկացնելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը