Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբեր ամսին։

7or.am