Աղմկահարույց զարգացումներ․ դատարանում փլուզվում է «Իգլա»-ի «կարված» գործը (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով դատարանում այսօր ցուցմունք տվող վկա Աշոտ Շուշանյանը հայտարարեց՝ իր նախաքննական ցուցմունքը գրել է քննիչի ճնշումներով ու թելադրանքով։
Ըստ նրա՝ ցուցմունքում տեղ են գտել փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Ըստ վկայի, քննիչն իրեն ստիպել է գրել, որ Բաբայանի հետ զրուցել են նաև Ղարաբաղ գնալու և Վրաստանից հրթիռ տեղափոխելու մասին։
«Քննիչը առավոտից իրիկուն դավադիտա արել․․․ ես էլ հիվանդ տղա եմ, կանտուզիա տարած․․․ առավոտից իրիկուն սոված-ծարավ պահելա, ասելա գրի,-պատմեց վկան,-եկավ էդ հրթիռը գրելու ժամանակ՝ ասի հրթիռ ես չեմ տեսել, ոչ էլ տեղյակ եմ, գրեմ ինչի՞ համար: Բա՝ հրթիռը գրականա, գրի: Դավադիտ անելուց հետո նադայել ընլնելուց բռնել եմ՝ գրել»:
Դատարանում վկա Աշոտ Շուշանյանը նաև ասաց՝ մինչ ինքը նախաքննական ցուցմունք էր տալիս, քննիչը հաճախ դուրս էր գալիս սենյակից, այնուհետև վերադառնալով՝ իրեն ստիպում գրել այս կամ այն դրվանգի մասին։
«Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի ձերբակալության պահին մենք միասին ենք եղել», -պատմեց Շուշանյանը։
Գործով հաջորդ դատական նիստը երկուշաբթի է՝ սեպտեմբերի 25-ին։

Աղբյուրը՝ Ազատություն