Առաջնային գծի հարավարևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Սեպտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից, առաջնային գծի հարավարևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում պահպանել թելադրողի իրենց դերը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն