Ամանորի նախաշեմին սպառողական ապրանքների համատարած թանկացումների ֆոնի վրա Գյումրիում աննախադեպ կերպով թանկացել է հավի ձուն, որի մեկ հատի շուկայական գինը տատանվում է 100-150 դրամի սահմաններում, այն էլ այն դեպքում, եթե հնարավոր լինի խանութներում և շուկայում հավկիթ գտնել: Այս ամենը՝ չնայած այն հանգամանքին, որ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը հրապարակայնորեն հայտարարում էր, թե Ամանորի շեմին հավկիթի պակասորդ չի լինի, իսկ գինն էլ կտրուկ չի աճի:
Հավի ձվի նմանօրինակ կտրուկ թանկացումը Գյումրի ժողովրդի շրջանում դժգոհությունների տեղիք է տվել, և որևէ պաշտոնյա չկա, որ պարզաբանումներ տա այս առումով:
Գյումրեցի Արտակ Կիրակոսյանը կարծիքով՝ հավի ձվի թանկացումների պատճառն այն է, որ ամռանն իրենք ձուն գնում էին 15-20 դրամով։
-Որ ամռանը հավկիթն էդ գնով էինք ուտում, մեր վրա էժան չէր նստելու։ Իրանց ձեռն է, չգիտեմ՝ ի՞նչ խաղեր տվեցին էն ժամանակ, ու՞մ սնանկացրեցին, ի՞նչ արեցին, հիմա էլ ժողովրդի վրա 10 անգամ թանկ են վաճառում, որ կորցրածը հետ բերեն,-ասել է Արտակ Կիրակոսյանը:
Մեկ այլ գյումրեցի՝ Վարազդատ Վարդանյանն էլ դժգոհում էր, թե պետության մեջ անարխիա է տիրում.
-Մեկը չկա՝ մի նորմալ բան բացատրի՝ հասկանանք։ Ո՛չ տեր կա, ո՛չ էլ տիրական, մենակ իրենց գրպանի մասին են մտածում: Էն գյուղնախարարը ելույթներ է ունենում, հավաստիացնում է, որ հավկիթը չի պակասելու, ու գինն էլ նորմալ է լինելու, հլը խոսքը չվերջացրած՝ բոլորովին հակառակն է տեղի ունենում: Ես չեմ հասկանում՝ դրանք Հայաստանո՞ւմ են ապրում, թե՞ լուսնի վրա:
Գյումրիի մի քանի խանութներից «7օր»-ին փոխանցեցին, թե առաջիկայում սպասվում է, որ հավի ձվի որոշակի խմբաքանակ կստանան, որն էլ պահանջարկը չբավարարելու պատճառով վաճառվելու է ծանոթ-բարեկամ սկզբունքով:
-Էդ հավկիթները որ ստանալու ենք, հո բոլորին չի՞ բավարարելու։ Դրա համար էլ «տակից» ենք վաճառելու,-«7օր»-ին ասել է Գյումրիի խանութներից մեկի աշխատակիցը:
Գյումրիում աննախադեպ կերպով թանկացել է հավի ձուն

Դերենիկ Մալխասյան
Գյումրի