Հայոց լեզուն ապականողներից ո՞ր մեկի վաստակն է ավելի մեծ
Ոմանք պետականության փրկության զանգ են հնչեցնում, իսկ մի հատված դեռ շարունակում է վիճել հայկոմկոների «արժանիքների» հարցի շուրջ: Պալատական «միմոսները» 20 տարի հեռուստաեթերից քուչի լեզու են տարածել ու քարոզել՝ ոտնատակ տալով պետական լեզուն, իսկ մարդիկ դեռ քննարկում ու քննարկում են, թե հայոց լեզուն ապականողներից ո՞ր մեկի վաստակն է ավելի մեծ... Ի դեպ, կոչում չստացածը թող ընդդիմադիրի քղամիդով հանդես չգա: Գործող իշխանությանը դեմ ցանկացած «խեղկատակի» անգամ երկու վայրկյանով եթեր չեն թողնի, իսկ նա բոլոր հեռուստաեթերների զարդն է, թագն ու պսակը... Պետականության փրկության զանգ հնչեցնողներն ահա՛ այսպիսի զանգվածի հետ գործ ունեն: Զանգված, որը գոհ է, երբ իրեն անխնա տգիտացնում ու ապուշացնում են՝ սուզելով գռեհի անտակ հորը: Նույնիսկ բառ էլ չես գտնում բնորոշելու համար էս իրականությունը:
Հայոց լեզուն ապականողներից ո՞ր մեկի վաստակն է ավելի մեծ
Ոմանք պետականության փրկության զանգ են հնչեցնում, իսկ մի հատված դեռ շարունակում է վիճել հայկոմկոների «արժանիքների» հարցի շուրջ:
Պալատական «միմոսները» 20 տարի հեռուստաեթերից քուչի լեզու են տարածել ու քարոզել՝ ոտնատակ տալով պետական լեզուն, իսկ մարդիկ դեռ քննարկում ու քննարկում են, թե հայոց լեզուն ապականողներից ո՞ր մեկի վաստակն է ավելի մեծ...
Ի դեպ, կոչում չստացածը թող ընդդիմադիրի քղամիդով հանդես չգա: Գործող իշխանությանը դեմ ցանկացած «խեղկատակի» անգամ երկու վայրկյանով եթեր չեն թողնի, իսկ նա բոլոր հեռուստաեթերների զարդն է, թագն ու պսակը...
Պետականության փրկության զանգ հնչեցնողներն ահա՛ այսպիսի զանգվածի հետ գործ ունեն: Զանգված, որը գոհ է, երբ իրեն անխնա տգիտացնում ու ապուշացնում են՝ սուզելով գռեհի անտակ հորը:
Նույնիսկ բառ էլ չես գտնում բնորոշելու համար էս իրականությունը:
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից