Լրահոս

22.09.2017 16:58


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 23-27-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 23-24-ը հյուսիսային առանձին շրջաններում` երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 25-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 23-24-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.60C

Այս խորագրի վերջին նյութերը