Կարծիք

22.09.2017 06:56


Ինքնիշխանության կորստի վտանգները արտաքին չեն, այլ՝ ներքին

Ինքնիշխանության կորստի վտանգները արտաքին չեն, այլ՝ ներքին

Ինքնիշխանության կորստի վտանգները արտաքին վտանգներ չեն, այլ՝ ներքին։ Երևի 1999-ից այս կողմ ինքնիշխանության ատրիբուտները սկուտեղի վրա մատուցվում են ուժային այն կենտրոններին, որոնք կապահովեն պետական կառավարման ապարատը բռնազավթած բանդայի արտաքին (միակ) լեգիտիմությունը։ Ռուսաստանը մեզ որևէ բան չի ստիպի, եթե մենք չառաջարկենք նրան, օրինակ՝ «Արցախ՝ լեգիտիմության դիմաց»։ Ադրբեջանը շատ կոպիտ ձևով ռուսներին ռադ արեց Գաբալայից, ինչից հետո Ռուսաստանը սկսեց ռազմավարական հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ, զինել։ Չեչնիան չենթարկվեց, ինչի արդյունքում այսօր ավելի մեծ սուվերենության աստիճան ունի, քան Ռուսաստանն՝ ինքը։ Սրա մինի-մոդելը Հայաստանի ինքնորոշված քաղաքացին է, որը գիտի իր իրավունքները, ձգտում է իրացնել դրանք, բերանը ջուր առած չի ենթարկվում ճնշումներին։ Սրա հանդեպ լրիվ ուրիշ է վերաբերմունքը հանրության ցանկացած շերտում, ոստիկանությունում, դատարանում և այլն։

Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ճանաչեն իրենց իրավունքներն ու փորձեն տեր կանգնել դրանց, իրավատեր սուբյեկտներ դառնան, մենք ոչ միայն ժողովրդի կամքին ենթարկվող կառավարություն կունենանք, այլև զերծ կլինենք տարատեսակ արտաքին ճնշումներից։ Մի անգամ ազատության ու իրավունքի ուժը, դրանց տված դիվիդենտները տեսնողը, էլ հետ չի գնա ճորտական հին վիճակին։ Եթե մենք ինքներս մեզ համար շատ թանկ գնով չծախենք մեր ինքնիշխանությունը, որևէ ուժային կենտրոն, լինի դա Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, թե ԵՄ կամ բոլորը միասին, չեն կարող այն մեզնից խլել։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը