Լրահոս

27.01.2010 16:40

Վարդան Արամյան. «2010թ. բյուջեն հակաճգնաժամային քաղաքականության շարունակականությունն է»

Վարդան Արամյան. «2010թ. բյուջեն հակաճգնաժամային քաղաքականության շարունակականությունն է»

-ՀՆԱ-ի մեջ ծախսերը վերջին 5-6 տարիների ընթացքում եղել են 20-22%, այս տարի՝ ավելի քան 28,6%։ Դա նշանակում է, որ մենք տնտեսության մեջ ավելի շատ լիկվիդայնություն ենք լցրել, որ տնտեսությունը կարողանա աշխուժանալ,- «Հայացք» ակումբում նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։

Նա նշել է, որ եթե կառավարությունը դա չաներ, Հայաստանում ավելի վատ վիճակ կլիներ։

Վ. Արամյանը նաև նշել է, որ կառավարությունը փող է ներարկել տնտեսության մեջ, ինչն իրականացվել է բանկերի միջոցով։ Վարդան Արամյանը նշել է, որ կառավարությունն ակնկալում է, որ իրականացված ընդլայնողական քաղաքականությունը  լագային էֆեկտով ազդեցություն է ունենալու նաև 2010-ին։

Նրա խոսքերով՝ 2010թ. բյուջեն հակաճգնաժամային քաղաքականության շարունակականությունն է։ Այս տարի ևս պակասորդ կլինի, իսկ ծախսերը ՀՆԱ-ի մեջ կլինեն մոտ 26%, ինչը նշանակում է, որ կառավարությունը տնտեսությունից ավելի քիչ փող կքաշի, քան կներարկի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։