Լեռնային Ղարաբաղը պետք է բանակցությունների սեղանի շուրջ վերադառնա. Կարեն Միրզոյան
Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը կոչ է արել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարություններից հեռու գնացող եզրակացություններ չանել:
Երեւանում լրագրողների հետ զրույցում Կարեն Միրզոյանը հիշեցրեց, որ հնչած գաղափարները նորություն չեն, նախկինում էլ է այս մասին խոսվել: Սա, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներն են, հիշեցրեց Միրզոյանը՝ հավելելով, որ տեղին չէ հեռուն գնացող եզրակացություններ անել:
Նման առաջարկների գոյությունը Միրզոյանը պատճառաբանեց այն հանգամանքով, որ Արցախը երկար ժամանակ բացակայում է բանակցությունների սեղանից: «Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցությունների սեղանի մոտ թույլ կտա աշխատել այսպիսի առաջարկների եւ սխեմաների վրա, որոնք արտացոլում են գոյություն ունեցող իրողությունը եւ կապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը»,- շեշտեց Կարեն Միրզոյանը:
Հարցին՝ Էդվարդ Նալբանդյանն ինչ տարածքների մասին կարող էր խոսել, Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ Արցախի ներկայիս անվտանգության համակարգի հիմքում հաշվի են առնվում այն տարածքները, որոնք Արցախի անբաժանելի մասն են համարվում: «Ցանկացած փոփոխություն, որը կարող է վտանգել Արցախի անվտանգությունը, անընդունելի է»,- ասաց Միրզոյանը:
Հստակեցնելու խնդրանքին՝ այնուամենայնիվ, որ տարածքների մասին կարող էր խոսք լինել, նախարարը հավաստիացրեց, որ քանի որ «Արցախի բնաչության անվտանգությունը մեր գերխնդիրն է, անվտանգության մեխանիզմներ մշակելիս մենք նկատի ունենք Արցախի ամբողջ տարածքը»:

Աղբյուրը՝ Artsakhpress.am