Այսօր լավ կերեք, խմեք, ճռճռան ճառեր ասեք, իսկապես արժի․ այն, ինչ ամենավառ երազներում չէիք կարող պատկերացնել, հիմա ունեք դրա հազարապատիկը՝ ձեր, մեղմ ասած, համեստ հնարավորություններին ոչ համաչափ դիրք ու կարողություն։ Բայց հաստատ իմացեք, որ այն, ինչ հիմա ունենք, անխախության հետ որևէ աղերս չունի, կեղտոտ ճանկերով բզկտած, «մերոնք» ու «ձերոնք»-ի վերածած մորգանների ու թշվառների իրականությունում, որտեղ ձերը իրավունքն է, մյուսներինը՝ պարտականությունը, որտեղ թթվասեր գողացողը բանտում է, իսկ բյուջե գողացողը՝ դրսում, որտեղ բանակի երես չտեսածը մեդալների հավաքածու ունի, իսկ բանակում խեղվածը՝ քաղցած, մենք տոնելու առիթ չունենք․․․ Հուսով եմ, որ շուտով այս մղձավանջը կանցնի ու կտոնենք։
Այսօր լավ կերեք, խմեք, ճռճռան ճառեր ասեք
Այսօր լավ կերեք, խմեք, ճռճռան ճառեր ասեք, իսկապես արժի․ այն, ինչ ամենավառ երազներում չէիք կարող պատկերացնել, հիմա ունեք դրա հազարապատիկը՝ ձեր, մեղմ ասած, համեստ հնարավորություններին ոչ համաչափ դիրք ու կարողություն։ Բայց հաստատ իմացեք, որ այն, ինչ հիմա ունենք, անխախության հետ որևէ աղերս չունի, կեղտոտ ճանկերով բզկտած, «մերոնք» ու «ձերոնք»-ի վերածած մորգանների ու թշվառների իրականությունում, որտեղ ձերը իրավունքն է, մյուսներինը՝ պարտականությունը, որտեղ թթվասեր գողացողը բանտում է, իսկ բյուջե գողացողը՝ դրսում, որտեղ բանակի երես չտեսածը մեդալների հավաքածու ունի, իսկ բանակում խեղվածը՝ քաղցած, մենք տոնելու առիթ չունենք․․․
Հուսով եմ, որ շուտով այս մղձավանջը կանցնի ու կտոնենք։
Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից