Լրահոս

28.12.2010 09:14


Բողոքի ցույց՝ նախագահականի առջև

Բողոքի ցույց՝ նախագահականի առջև

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 18.00 նախագահական նստավայրի առջև (դիմացի մայթին) տեղի կունենա բողոքի ցույց' օտարալեզու դպրոցների դեմ շարժմանը միացած մտավորականների, հասարակական կազմակերպությունների և անհատներիմասնակցությամբ: Ցույցի մասնակիցները աշխատակազմի միջոցով Սերժ Սարգսյանին կփոխանցեն նախօրոք հարյուրավոր մարդկանց կողմից ստորագրված պահանջագիրը՝ չստորագրել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որն Ազգային ժողովնընդունել է դեկտեմբերի 22-ին: «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում խնդրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին մասնակցել բողոքի այս կարևորագույն միջոցառմանը: Անցած 8 երկարուձիգ ամիսների ընթացքում օտարալեզու դպրոցներ բացելու' իշխանությունների ծրագրի կապակցությամբ իրենց անհամաձայնությունն այս կամ այն կերպ արտահայտել են հազարավոր մարդիկ, նրանցից մի քանի հարյուրը գոնե մեկ անգամ մասնակցել են բողոքի ակցիաներին: Հասել է մեկտեղվելու և մեր իրական ուժն ու վրդովմունքը արտահայտելու ժամանակը: Սերժ Սարգսյանին պետք է ի վերջո ցույց տալ, թե ինչ ուժի դեմ են այս ընթացքում գործել իր նշանակած վարչապետն ու ԿԳ նախարարը, ում բողոքն է պատրաստվում արհամարհել նա' ստորագրելով այդ դավաճանական փաստաթուղթը: Լինի դա ուսանող, թե ակադեմիկոս, երաժիշտ, թե հրապարակախոս, գրող, ռեժիսոր, լրագրող, նկարիչ, դասախոս. բոլորս պարտավոր ենք այդ օրը, այդ ժամին լինել Բաղրամյան 26-ում՝ անգամ հաշվի չառնելով՝ մեր գործողություններն արդյունքի բերելու են, թե ոչ: Սա տեսակի առանձնացման խնդիր է:

Խնդրում ենք բոլոր հնարավոր միջոցներով տարածել այս կոչը:

Այս խորագրի վերջին նյութերը