Կարծիք

21.09.2017 09:16


Ազգային եկեղեցին առաջին հերթին քաղաքական ինստիտուտ է

Ազգային եկեղեցին առաջին հերթին քաղաքական ինստիտուտ է

Հայ եկեղեցու հասցեին շատ մեղադրանքներ են հնչել և դեռ շատ են հնչելու:
Մի մասը հիմնավորված է, մի մասը անհիմն է, իսկ մնացածը` վատ հիմնավորված:
Իմ կարծիքով, հիմնական մեղադրանքը չի հնչեցվել, ինչը ցուցադրում է, որ ոչ միայն եկեղեցին, այլև մենք դեռ չենք հասունացել այնքան, որ գիտակցենք այդ մեղքը:
Ազգային եկեղեցին հավատք չի, ոչ էլ կրոն է, ոչ էլ էթնիկ կառույց է, այլ առաջին հերթին քաղաքական ինստիտուտ է, որի հիմնական առաքելությունն է ազգային իշխանության ձևավորման աստվածաբանական բանաձևը ձևակերպել, այսինքն՝ իրականացնել Պետրոս Առաքյալի խոսքը. «Ցանկացած իշխանություն Աստծոց է»:
Այս իմաստով մեր եկեղեցին ազգային չէ ու անգամ անկախ Հայաստանի պայմաններում չի կարողանում դառնալ ազգային եկեղեցի:
Իշխանության սակրալ բանաձևն ունի սոցիալական, էթիկական, բարոյագիտական բաղադրիչներ:
Փաստորեն, մեր եկեղեցին վաշխառուների և առևտրականների եկեղեցուց (նախկին ամիրաների, խոջաների ու վեքիլների) չկարողացավ վերաճել ազգային կառույցի:
Շատերի համար այս միտքը կարող է տարօրինակ հնչել, սակայն աստվածաբանությանը և եվրոպական իրավունքի պատմության ակունքներին ծանոթ մարդիկ կհասկանան, թե ինչի մասին է խոսքը:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը