Կարծիք

21.09.2017 15:54


Մեր պրոբլեմն այն է, որ պատմությունը թողել ենք պատմաբաններին

Մեր պրոբլեմն այն է, որ պատմությունը թողել ենք պատմաբաններին

Շարմազանովն ասում է՝ պատմությունը թողեք պատմաբաններին: Նման մտքեր սկսել են հաճախ արտահայտել: Մի հանրապետական էլ ասում էր՝ քաղաքականությունը թողեք քաղաքական գործիչներին՝ նկատի ունենալով կուսակցականներին:

Հիմա խոսենք պատմաբանների մասին: Պատմաբանների գործը չէ գնահատել պատմությունը: Նրանց գործն է նստել արխիվներում, կարդալ մատյանները, հավաքել փաստեր, կատարել համեմատություններ և փորձել ճշտել եղելությունը, իսկ առավել ընդունակները կարող են գրել գիտական հոդվածներ, իսկ մյուսները` դասավանդել:

Պատմության գնահատելը և վերլուծելը պատմաբանների գործը չէ, դա քաղաքագետների, հասարակագետների, հրապարակախոսների, մշակութաբանների, տնտեսագետների, արվեստի գործիչների, անգամ՝ դերասանների կամ նկարիչների, սոցիոլոգների, քաղաքական գործիչների, պետական գործիչների և, գուցե, առաջին հերթին փիլիսոփաների գործն է:

Մեր պրոբլեմն այն է, որ պատմությունը թողել ենք պատմաբաններին` (իսկ Հայաստանի պատմաբանները հիմնականում դոկտրինյորներ են և չունեն ազատ մտածողություն): Նրանք պատմության միջոցով փորձում են հիմնավորել այս կամ այն պատվերը, նախորոք ձևակերպված կաղապարը, ներկայացնել այս կամ այն կառույցի կամ կորպորատիվ խմբի (կամ միաբանության) շահը:

Պատմությունն առաջին հերթին պետք է ուսումնասիրել դասեր քաղելու և քաղաքագիտական սխեմաներ կառուցելու համար:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը