Կարծիք

20.09.2017 13:56


5 ելույթ ՄԱԿ-ի ամբիոնից. hիրավի՛, զարգանում ենք

5 ելույթ ՄԱԿ-ի ամբիոնից. hիրավի՛, զարգանում ենք

ՄԱԿ-ի՝ 2017 թ. հունիսի 21-ին հրապարակած զեկույցի համաձայն, 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կկազմի մոտ 2 միլիոն 700 հազար մարդ: Նույն զեկույցի համաձայն, 2100 թվականին Հայաստանի բնակչության թիվն ավելի կնվազի՝ դառնալով 1 մլն 849 հազար:
ՄԱԿ-ի՝ 2017 թ. մարտի 16-ին հրապարակած զեկույցի համաձայն, Երջանիկ երկրների շարքում Հայաստանը 121-րդն է՝ 157-ից:

Երեկ, սակայն, ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած իր ելույթում Սերժ Սարգսյանը նշեց ամենակարևոր ցուցանիշը.
«Ես արդեն հինգերորդ անգամ եմ հանդես գալիս այս բարձր ամբիոնից»:
5 ելույթ ՄԱԿ-ի ամբիոնից...
Հիրավի՛, զարգանում ենք ...
Թե չէ՝ ՄԱԿ-ի զեկույցներ-մեկույցներ...Դրանք ստից բաներ են...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը