Ախալքալաքի շուկայում տեղական ապրանքի գինն ավելացել է երկու անգամ
Ախալքալաքի շուկայում տեղական ապրանքի արժեքը համեմատած անցած տարվան ավելացել է երկու անգամ, իսկ որակը վատացել։
Ախալքալաքում տեղացի առևտրականները իրենց իսկ մշակած բերքն են վաճառում և գնի ավելացման վերաբերյալ մեր հարցերին հետևյալ կերպ են պատասխանում։
«Մենք ենք մշակում, բայց եթե տարին չորային է, ինչ ուզում է անենք, բերքը քիչ կլինի։ Իհարկե որոշ մարդիկ, ովքեր ունեն ջրելու հնարավորություն, ապրանք կունենան, բայց մեծամասնությունը չի կարող ջրել, դրա համար էլ բերքի քանակը քիչ է, եղածն էլ՝ անորակ»,- մեզ հետ զրույցում ասաց Նադիա Ունանյանը։
Այսօր Ախալքալաքի շուկայում մեկ կիլոգրամ կարտոֆիլն արժի 1 լարի, գազարը 1,5 լարի, սխտորը 7 լարի, սոխը 80 թեթրի։ Համեմատած անցյալ տարվա գների, այս տարի դրանք կրկնակի ավելացվել է։
«Միայն մեր տեղական ապրանքը չէ որ թանկ է, հենց վարունգը, լոլիկը և դրսից բերած այլ ապրանքներն էլ են թանգացել։ Անցած տարի 50 թեթրիով լոլիկ էինք առնում, այս տարի լավ որակի լոլիկը 1 լարիից ցածր չիջավ։ Եթե ընդհանուր շուկայական գինը համեմատենք անցած տարվա հետ, ապա կարող եմ ասել, որ ապրանքի արժեքը կրկնապատկվել է, իսկ քանակն ու որակը՝ վատացել»,- մեզ հետ զրույցում ասաց 18 տարվա առևտրական Արևիկը։
Ինչպես միշտ, շուկան իրենից ներկայացնում է վաձառողի և սպառողի շահերի կոնֆլիկտ, առաջինը ձգտում է թանկ վաճառել, իսկ վերջինը՝ եժան ձեռք բերել։ Եվ ոչ բարենպաստ եղանակային պայմաններում աձեցված մթերքի դեպքում, այդ կոնֆլիկտը սրանում է։

Աղբյուրը՝ jnews.ge