Քաղաքական

20.09.2017 10:08


ՀՀ ԱԳՆ․ Նյու Յորքում նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ

ՀՀ ԱԳՆ․ Նյու Յորքում նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորք ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակելու է մասնակցությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Նյու Յորքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը