Լրահոս

27.01.2010 16:03

Թուրքիան առի՞թ է փնտրում

Թուրքիան առի՞թ է փնտրում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ կայացրած որոշումը թուրքական կողմին դուր չէր եկել։ Խոսելով այս մասին՝ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասել է, թե թուրքական կողմի այդ վայնասունը ձևական բնույթ ունի։

-ՍԴ-ն կարող է թեզ գրել մինչ որոշման տեքստը, բայց իրավական հետևանք կարող է ունենալ միայն որոշման տեքստը։ Անշուշտ, արձանագրությունները պարունակում են պարտավորություններ և այն դրույթները, որոնք զուտ թուրքական պետության համար դարեր շարունակ եղել են պրոբլեմատիկ։ Դա, այսպես կոչված, «Հայկական հարց» ձևակերպումն է՝ սահմանների հարցն ու Ցեղասպանությունը։ Դա այս արձանագրությունների ստորագրման մինիմում ծրագիրն է, իսկ մաքսիմումը ԼՂՀ հարցի վերաբերյալ  այնպիսի ձևակերպումներով փաստաթղթի ստորագրումն է, որով ճանաչվում է  Ադրբեջանի իրավունքը ԼՂ-ի ճակատագրի վերաբերյալ բախտորոշ դեր կատարալու հարցում,-նշել է նա։

Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն էլ պնդել է, որ Թուրքիան իսկապես ցայտնոտի մեջ է, և առիթ է փնտրում հարաբերությունների հաստատման այս գործընթացը սառեցնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։