Ոչ մեկը ոչ մեկին տարածք չի տալիս. Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Նալբանդյանի հայտարարությունը
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի համար անհասկանալի է այն իրարանցումը, որն առաջացրել է նախօրեին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը:
«Նախարարը ներկայացրել է այն, ինչ-որ բազմիցս հրապարակվել է, այսինքն, երեք համանախագահող երկրների հայտարարությունները, որտեղ բացահայտված է միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման տարրերը: Նախարարը ներկայացրել է երկու բան. այն, ինչ վերաբերում է միջանցքին, որը մենք առանց այդ էլ գիտեինք, որ կա եւ այդ միջանցքը պետք է այնպիսին լինի, որ որեւէ զենքի համար հասանելի չլինի»,- News.am-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, համաժողովի ժամանակ ասաց Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին:
Շավարշ Քոչարյանն ընդգծեց՝ եթե խոսքը վերաբերվում է տարածքներին, ապա պետք է ապահովվի այն պայմանը, որ դա չի վտանգում Արցախի բազմաշերտ անվտանգությունը. «Ըստ էության, ինչ որ երեկ ասվել է, ընդամենը նշաձողն է բարձրացվել, ինձ համար ուղղակի զարմանալի է, ոչ մեկը ոչ մեկին տարածք չի տալիս: Խոսքն այն մասին է, որ փաթեթը, որը մեզ ներկայացրել են միջնորդները, այդ փաթեթի երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները: Այսօր Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ եղել են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները»:
Փոխնախարարը կրկին հիշեցրեց՝ բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց, եթե չկա վստահություն կողմերի միջեւ:
Հիշեցնենք, որ Նալբանդյանը հայտարարել էր, որ խոսքն այն տարածքների վերադարձի մասին է, որոնց վերադարձի դեպքում ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը եւ անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու եւ հանգուցալուծումը սպառնալիքի տակ չի դրվելու: