Քաղաքական

19.09.2017 15:33


Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց

Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց

Զանգվածային անկարգությունները կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց. նրա պաշտպանները չէին ներկայացել դատարան:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը