Մեկնաբանություն

19.09.2017 15:10


Ինչո՞ւ պետք եկան Նալբանդյանի թշիկները

Ինչո՞ւ պետք եկան Նալբանդյանի թշիկները

Հայ-թուրքական «ֆուտբոլային» տխրահռչակ դիվանագիտության կուլմինացիոն փուլում՝ փաստաթղթի ստորագրման ժամանակ, Խավիեր Սոլանան թփթփացնում էր ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի թշիկները: Այդ թփթփոցով ուզում էին Նալբանդյանին հա՛մ աջակցել, հա՛մ կարեկցել, հա՛մ քաջալերել: Նալբանդյանն իրոք ուներ դրա կարիքը, քանզի «պոդստավկա» էր եղել Բ26-ի կողմից:

Հիմա էլ է նույն դերը վերապահված Նալբանդյանին և կրկին նպատակը նույնն է:

Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ՀՀ արտգործնախարարը խոսել է Ղարաբաղի հարցում հայկական կողմի տարածքային զիջումների մասին: Ըստ էության՝ խոսքը մեր միակողմանի զիջումների մասին է:

Այդպիսով Նալբանդյանը հերթական անգամ «պոդստավկա» արվեց Բ26-ի կողմից: Այնտեղից փորձում են Սփյուռքի շրջանակների մոտ ստուգել ռեակցիան՝ դա անելով Նալբանդյանի շուրթերով կամ ավելի ճիշտ՝ դեմ տալով Նալբանդյանի թշիկները:

Իսկ թե ինչու է հիմա նման գործընթաց տեղի ունենում, այլ խոսակցության թեմա է:

Ի դեպ, ուշագրավն այն է, որ «անկախ» մամուլը չի նկատում Նալբանդյանի հայտարարությունը և «ռազմահայրենասիրական» հոդվածներ «շտամպովկա» չի անում: Ակնհայտորեն «վերևից» հրահանգ չկա: Ավելի ճիշտ՝ հրահանգ կա չնկատել հողերը հանձնելու հայտարարությունները:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը