Աշխարհ

19.09.2017 15:00


Ախալքալաքում եկեղեցական տոնը վերածվել է քաղաքականի

Ախալքալաքում եկեղեցական տոնը վերածվել է քաղաքականի

Ախալքալաքում միանգամից նշեցին մի քանի իրադարձություն՝ Խաչվերացի տոնը, Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգված բակի բացումը, մարզիկների մեծարումն ու իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը:

Բնակչության մի մասը հավաքվել էր Սուրբ Խաչ եկեղեցում՝ տոնելու Սուրբ Խաչի վեհացման տոնը, իսկ ավելի մեծ մասը քաղաքի կենտրոնում` Ախալքալաքում, «Վրացական երազանքի» շտաբի մոտ:

Պատարագից հետո Սուրբ Խաչ եկեղեցու բակում հավաքվեցին Վրացական երազանքի ակտիվիստները, «Վրացական երազանքից» խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Յուրիկ Ունանյանն ու Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու Անիվարդ Մոսոյանը, ինչպես նաեւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Ներկա էին հյուրեր Հայաստանից, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը եւ ՀՀԿ փոխնախագահ, գաղափարախոսության հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանը:

Հետո հնչեցին Վրաստանի, Հայաստանի օրհներգները և Վրաստանի իշխող կուսակցության դրոշներով մեքենաների ազդանշանները, այդ մեքենաների վրա կանգնած էին երեք չեմպիոնները. Ախալքալաքցի մարզիկները, ովքեր մրցանակային հորիզոնականներ են զբաղեցրել տարբեր մրցաշարերում` Արտյոմ Յորդանյանը, Նաիրի Մելիքյանը և Օթար Երանոսյանը: Նրանց դիմացով անցնում էր մեկ այլ մեքենա բարձրախոսով, որից բարձր հնչում էր Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանի նախընտրական տեքստը («Վրաստանի Հայրենասերների դաշինքից»):

Մանրամասները՝ jnews.ge-ում։

Այս խորագրի վերջին նյութերը