Էրդողանի թիկնազորին այլևս ամերիկյան զենք չի վաճառվի. Associated Press
ԱՄՆ իշխանությունները հետ են կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությանն ամերիկյան զենք մատակարարելու թույլտվության մասին առաջարկը։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թիկնապահները բախումների մեջ են ներքաշվել Էրդողանի՝ Վաշինգտոն այցի դեմ հանդես եկող ցուցարարների հետ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Կոնգրեսի աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ զենքի վաճառքի մասին համաձայնագիրը գնահատվել է 1.2 մլն դոլար։
Այս տարի ավելի վաղ վարչակազմը հայտնել էր, որ Կոնգրեսը ծրագրել է թույլ տալ Նյու Հեմփշիրի զենք արտադրող Sig Sauer ընկերությանը զենք վաճառել Էրդողանի թիկնազորին, սակայն օրենսդիրների շարքերում դիմակայություն է առաջ եկել թիկնազորի մասնակցությամբ ընդհարումներից կադրերի տարածումից հետո։

Աղբյուրը՝ Artsakhpress.am