Քաղաքական

18.09.2017 14:57


Ազգությամբ քուրդ Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է Հայաստանի պետական սահմանը

Ազգությամբ քուրդ Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է Հայաստանի պետական սահմանը

Օրերս հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման նոր դեպք է արձանագրվել: Սահմանախախտը ազգությամբ քուրդ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է:

Մասնավորապես, «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նա, հատելով ՀՀ պետական սահմանը, Արարատի մարզի Եղեգնավան գյուղի տարածքում տեղակայված սահմանապահ ուղեկալի տարածք է մուտք գործել:

Իգդիրի շրջանի բնակիչ, 45-ամյա Յուսուֆ Բելդիկը սահմանապահների կողմից ձերբակալվել է և հանձնվել ՀՀ ԱԱԾ ծառայողներին:

Այս խորագրի վերջին նյութերը