ՆԱՏՕ–ն ողջունում է Աստանայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունը
-Հարավային Կովկասի և ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրները ընդհանուր շահեր ունեն և մենք չենք կարող խոսել Դաշինքի անվտանգության մասին՝ չդիտարկելով ողջ Եվրաատլանտյան տարածքի անվտանգության հարցը, որը ներառում է Հարավային Կովկասը։
Հենց դա է հարակովկասյան երկրների հետ մեր գործընկերությունը զարգացնելու հիմք հանդիսանում։ Վրաստանի դեպքում մեր գործընկերությունը արտահայտվում է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի ամենամյա ազգային ծրագրի շրջանակներում։
Հայաստանի և Ադրբեջանի հետ գործընկերությունը զարգանում է անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում։ Ես սպասում եմ, որ ՆԱՏՕ-ն կշարունակի խորացնել երկխոսությունն այդ երկրների հետ։ Այդ համատեքստում ես ողջունում եմ Աստանայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունը, որը հաստատում է երկու կողմերի հավատարմությունը խնդրի վերջնական կարգավորմանը և բացատրում, թե ինչպիսին է լինելու կարգավորման հիմքը,- հայտարարել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափարթուրայը։
Նա նաև նշել է, որ ԼՂՀ հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է և դաշինքն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին։