Աշխարհ

15.09.2017 20:37


Ստամբուլում անտառային հրդեհ է բռնկվել (ֆոտոշարք)

Ստամբուլում անտառային հրդեհ է բռնկվել (ֆոտոշարք)

Թուրքիայում Գալիպոլի թերակղզում, որտեղ տեղի էր ունեցել Դարդանելի ճակատամարտը, անտառային հրդեհ է բռնկվել:

Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ՝ հրդեհի պատճառով Դարդանելի նեղուցը փակվել է նավերի երկկողմանի երթևեկության համար: Նշվում է, որ դեռևս չպարզված հանգամանքներում սկսված հրդեհը մարելու գործում ներգրավվել են նաև ուղղաթիռներ:

Հրշեջները փորձում են հնարավորինս շուտ մեկուսացնել հրդեհը, որի օջախը մոտ է գտնվում ռազմական տարածքի: Հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպվում են և՛ ցամաքից, և՛ օդից:

Նշվում է, որ հրդեհը մոտ է ափամերձ շրջանին, ինչի շնորհիվ ուղղաթիռները հեշտությամբ և արագ կարողանում են ջրով լիցքավորվել:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը