Կարծիք

15.09.2017 14:21


Իրենց առաջնորդին նվիրված ձոներգը շարունակելու են

Իրենց առաջնորդին նվիրված ձոներգը շարունակելու են

Ռազմիկ Ամյանը մի երգ ունի՝
«Չունի աշխարհը քեզ նման,
Չկա, չէ դու մի հատ ես, աննման...»:
Ոնց որ թե ՀՀԿ-ն ու հարակից «երգչախումբն» արդեն սկսում են երգել էս երգը:
Գալուստ Սահակյանի «սոլո» կատարումից հետո ակնկալվում են այս երգի բազմաթիվ կատարումներ մինչև 2018-ի ապրիլ:
Կապ չունի, որ ծափահարողներ չեն լինելու (երբե՛ք էլ չեն եղել): Հակառակը՝ ուժգին սուլոցներ են լսելու...
Կապ չունի...
Իրենց առաջնորդին նվիրված ձոներգը շարունակելու են՝ կարծելով, թե համերգի ունկնդիրները բացառապես հիմարներ են, որոնք նեխած պոմիդորներ նետելու «ֆայմ չունեն»:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը