Կարծիք

15.09.2017 14:12


Ծանր դիագնոզ, որը վերաբերվում է ամբողջ քաղաքական դաշտին

Ծանր դիագնոզ, որը վերաբերվում է ամբողջ քաղաքական դաշտին

Թող ինձ ների Սպարտակ Սեյրանյանը, բայց ես առանց իր թույլտվության, բայց հղում տալով՝ կցիտեմ իր ելույթից մի հատված՝ արված մոտ 20 տարի առաջ Դաշնակցության հայաստանյան նշանակության մի ժողովում, որը, իհարկե, արձանագրված չէ ոչ մի փաստաթղթում կամ տեսաձայնանկարահանող սարքի կողմից (իհարկե, չեմ բացառում օրվա հատուկ ծառայությունների ձայնագրությունը), բացի իմ, գուցև այլոց հիշողություններում: Ուրեմն, ընկեր Սպարտակը քննադատելով կուսակցության վարած գործունեությունը՝ մի ծանր դիագնոզ տվեց, որը հիմա կարելի է ասել վերաբերվում է ամբողջ քաղաքական դաշտին: Եվ այսպես, ցիտատը․ «Մենք զբաղվել ենք քաղաքական օնանիզմով, որը անխուսափելիորեն հանգեցնելու էր քաղաքական իմպոտենցիայի»:

Անցած մոտ 25 տարիների ընթացքում մեր քաղաքական դաշտին չհաջողվեց կազմակերպել քիչ թե շատ նորմալ քաղաքական ընտրություններ․ դրա հետևանքով Հայաստանում, ըստ էության, չկայացավ ոչ մի պետական համակարգ: Վերջին օրերին դրա դրսևորումներից էր, որ մոտ 180 փաստաբան գործադուլ են հայտարարել դատաիրավական ապօրինությունների դեմ, Հայաստանից դուրս ինչ-որ մի մայրաքաղաքից «փորձագետներ» որոշում են, թե որ տարածքները պետք է հանձնենք, Հայաստանից դուրս ինչ-որ մի մայրաքաղաքից որոշում են, թե ինչ ցուցահանդես մեզ մոտ չի կարելի, պետական օպերատիվ հետախուզական ծառայությունները, չնայած իրենց հսկայական բյուջեի, չեն կարողանում պարզել և դրանով կանխարգելեն բանդաների զինված լինելու հանգամանքը՝ դրանով կանխելով միմիյանց նկատմամբ հաշվեհարդարը և կրակոցները քաղաքի կենտրոնում, երբ դրանց զինված շրջելու մասին մանկապարտեզի էրեխեքն էլ գիտեն: Եվ այսպես շարունակ: Չգիտեմ՝ քաղաքական ամլության դեմ քաղաքական վիագրա կա, թե չէ, բայց մի բան պետք է մտածել:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը