Հաստիքային ՀՀԿ-ականները ԱԺ վերջին ընտրությունները հայտարարում էին լեգիտիմ (պետք է անկեղծորեն արձանագրել, որ լեգիտիմության թեմայով ընդդիմադիր «Ելք» դաշինքը խլում էր (է) Շարմազանովի, Կարեն Ավագյանի ու Աշոտյանի հացը)՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հետընտրական զարգացումներ չեղան: Նկատի ունեն հետընտրական հանրահավաքները, բողոքի երթերը և այլ հրապարակային գործընթացները:
Հետընտրական զարգացումների մասով հաստիքային ՀՀԿ-ականները մասամբ են ճիշտ: Այո՛, ապրիլի 2-ից հետո հանրահավաքներ չեղան, քանզի ընտրությունների բնույթը մեկ այլ ընդդիմադիրների օժանդակությամբ ընդունված Ընտրական նոր օրենսգրքով անպես էր ապաքաղաքականացվել, որ կեղծված ընտրություններից հետո քաղաքական գործընթաց կազմակերպելը բավական բարդ էր, եթե ոչ՝ անհնար:
Զանգվածային քաղաքական գործընթացներ չեղան, բայց փոխարենը մենք տեսնում ենք հետընտրական քրեական գործընթացներ: Կրակում են: Սպանում են: Կրակոցները փոխանցիկ դրոշի պես անցնում են մարզից մարզ:
Երևանի կենտրոնում օրը ցերեկով մարդ են սպանել երեկ: Դրանից առաջ զենքը կիրառվել էր Էջմիածնում: Նույնը տեղի էր ունեցել Հայաստանի գեղատեսիլ այլ վայրերում:
Հետընտրական են այս կրակոցներն այն պարզ պատճառով, որ խորհրդարանական ընտրությունների հետևանք են:
Բանն այն է, որ «ռեյտինգային» կոչված ընտրակարգը իշխանությունների համար կտրուկ մեծացրել էր քրեական աշխարհի ներկայացուցիչների պահանջարկը: Քուչի մակարդակի ընտրությունն այլ բան չի ենթադրում:
Քրեական հանցագործներն օգնեցին ավելի մեծ տրամաչափի որոշ հանցագործների դառնալ «ժողովրդի ընտրյալներ», իսկ դա ցավոտ գործընթաց է, քանզի «ռեյտինգային» ընտրակարգը ենթադրում է նաև «քցվածների», «աբիժնիկների» ու իրենց փայն ուզողների հետընտրական «ռազբորկաներ»: Քրեական տարրը օգնեց կազմակերպել «լեգիտիմ ընտրություններ» (ևս մեկ անգամ կանչեցնենք «Ելքի» ականջները) և հիմա «լեգիտիմ կրակոցներ» է արձակում:
Ի դեպ, պարտադիր չէ, որ կրակողները կամ կրակվողներն անմիջականորեն ներգրավված լինեն ընտրական գործընթացների մեջ: Կրակոցները քաղաքականը քրեականով փոխարինված մթնոլորտի հետևանք են, իսկ կրակոցի մասնակիցները՝ մթնոլորտի «զոհեր»: Գլխավոր զոհը՝ հասարակությունն ու պետությունն են:
Ցավալին այն է, որ նոր Սահմանադրության համաձայն 2018-ի ապրիլից հետո կրակոցներն ավելի են շատանալու, քանզի քաոսի փիլիսոփայությունը դրված է մայր օրենքի հիմքում: Այդ կրակոցները կարող են լինել տարբեր բնույթի՝ քրեականից մինչև քաղաքական: Մտնում ենք կոպիտ «դարաշրջան», որը կանխել հնարավոր է միայն քաղաքական կյանքը քաղաքականացնելու միջոցով:
Հետընտրական կրակոցներ

Կորյուն Մանուկյան