Լրահոս

27.01.2010 14:19

Բագրատ Ասատրյան. «Մենք ապրում ենք ծուռ հայելիների երկրում»

Բագրատ Ասատրյան. «Մենք ապրում ենք ծուռ հայելիների երկրում»

-Մենք ապրում ենք ծուռ հայելիների երկրում, որտեղ, ըստ էության, ոչ մի բանի չի կարելի հավատալ, այդ թվում՝ նաև վիճակագրությանը, այն գնահատականներին, որոնք վերաբերում են թե՛ տնտեսական աճին, թե՛ տնտեսական անկմանը,-«Հայելի» ակումբում ասել է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

ՀԱԿ ներկայացուցիչը նշել է, թե գործ ունենք տնտեսական զարգացման փուչիկների հետ, և ասել է, թե այդ փուչիկների պայթելու հետևանքով մեր հասարակությունը տուժելու է։

-Վերջին 10-12 տարիների ընթացքում մեզանում հանցավոր տնտեսական համակարգ ձևավորվեց, որը նպաստելու է 1-2 անձի հարստացմանը,-ասել է Բ. Ասատրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։